Հույս ունենք՝ թույլ չեք տա, որ հակամարտությունը Ռուսաստանի տարածք տեղափոխվի. Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ ղեկավարությանը (տեսանյութ)

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, այդ թվում`համապատասխան ուժային կառույցների ղեկավարներին, որպեսզի նրանց ուշադրությունը հրավիրի այն սադրանքների վրա, որոնք ադրբեջանցիները փորձում են կազմակերպել Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք այլ մեծ քաղաքներում:

Նամակներում ընդգծվում է, որ չնայած Ռուսաստանի հայերի միությունը և Միասնական  շտաբը կոչ են անում մեր հայրենակիցներին չտրվել զգացմունքներին, գործել Ռուսաստանի Դաշնության օրենքների շրջանակներում և չպատասխանել նրանց լկտի հնարքներին, ադրբեջանցիները, որոնք ըստ ամենայնի, ղեկավարվում են անմիջապես Բաքվից, Ռուսաստանի քաղաքների շուկաներում և փողոցներում իրենց չափազանց հանդուգն են պահում:

Մենք ապավինում ենք Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից արագ և կոշտ գործողություններին ինչպես հասարակական կարգը խախտողների նկատմամբ, այնպես էլ թույլ չտալուն, որ հակամարտությունը տեղափոխվի Ռուսաստանի տարածք:

<iframe src=”https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fsouzarmyanrossii%2Fvideos%2F1047614635710143%2F&show_text=false&width=269″ width=”269″ height=”476″ style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0″ allowTransparency=”true” allow=”encrypted-media” allowFullScreen=”true”></iframe>