Հանրակրթական նոր ծրագիրը․ ինչպես երկիրը փլուզել ներսից (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրերն են Համահայկական ազգային համաձայնություն շարժման հիմնադիր և համակարգող Արթուր Արմինը և ՀԱՀ շարժման անդամ, Քրիստոնեաժողովրդական վերածնունդ կուսակցության ներկայացուցիչ Լուսինե Հարոյանը։ Անդրադարձանք հանրակրթական չափորոշիչներին, որոնց շուրջ մեծ քննարկումներ ծավալվեցին և հասարակական մեծ դժգոհություն բարձրացավ մասնավորապես հայագիտական առարկաներում նախատեսվող փոփոխություններով պայմանավորված։
Խոսեցինք նաև հայոց պատմությունը կեղծելու փորձերից, որոնք տարիներ առաջ նախաձեռնվել են ԱՄՆ բուհերի հայագիտական ամբիոններում, երբ հայ պատմաբանների ձեռքով դավադիր ծրագիր էր իրականացվում։ Ովքե՞ր էին այդ պատմաբանները և ո՞ւմ ֆինանսավորմամբ էին ազգադավությամբ զբաղվում։
Ի՞նչ նպատակով է դպրոցներում նախնական զինվորական պատրաստության առարկան որպես առանձին առարկա դուրս բերվում, արդյո՞ք դա հետագայում բանակաշինության վրա բացասական ազդեցություն չի ունենա, ովքե՞ր են և ո՞ւմ ֆինանսավորմամբ են ներկայիս չափորոշիչները պարտադրվում մեր երկրին, մեր պետությանը։
Արթուր Արմինը խոսեց նաև տարբեր հիմնադրամների կողմից ֆինանսավորվող հայ-թուրքական հարթակի ձևավորման մասին, որի նպատակն է հայոց պատմությունն ու հայի գիտակցությունը ձևախեղելով՝ թուրքական քաղաքականություն իրականացնել Հայաստանում։
Մանրամասները՝ տեսանյութում

