Կիևում հանգիստ է, մերոնք իրավիճակը պահում են լուրջ վերահսկողության տակ

Քիչ առաջ խոսեցի Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանի հետ։ Կիևում հանգիստ է, մերոնք իրավիճակը պահում են լուրջ վերահսկողության տակ։ Ուկրաինայի իշխանությունները շատ արագ և էֆեկտիվ արձագանքում են իրավիճակին։ Դեսպանությունն ամեն վարկյան կապի մեջ է հայկական կազմակերպությունների ղեկավարության հետ։ Կրկնեմ` իրավիճակը հանգիստ է։

Իմիջիայլոց, սա նաև հետևանք է, որ Ուկրաինայում գործող հայկական կազմակերպությունները շատ էֆեկտիվ են և համակարգված։

Ի դեպ, Ուկրաինական իրավապահները, կարծես թե, բացահայտել են հակահայկական սադրանքներ կատարողներին։ Առայժմ այսքանը։

Նաև մշտական կապի մեջ եմ մերոնց հետ Մոսկվայում: Այնտեղ իրավիճակն ավելի բարդ է, բայց մերոնք այնտեղ էլ շատ լուրջ աշխատում են, որ իրավիճակը չընթանա ադրբեջանցիների նախագծած սցենարով։

Առայժմ այսքանը։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Քիչ առաջ խոսեցի Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանի հետ։Կիևում հանգիստ է ,մերոնք իրավիճակը պահում են լուրջ…

Опубликовано Arman Abovyan Пятница, 24 июля 2020 г.