Հարկավոր է հնչեցնել կոչնակները, ահազանգել և դղրդացնել աշխարհը, սա պատեհ առիթ է ճիշտ քայլերի և հաջողության համար․․.

Աշխարհի տարբեր կետերում հայ-ադրբեջանական բախումներ են, և ինչպես բոլոր պատերազմների դեպքում՝ 1992-1994, արանքում մի քանի տասնյակ մեծ ու փոքր բախումներ, 2015, 2016-ապրիլյան, 2020-ի տավուշյան, բոլոր դեպքերում ակնհայտ է, հրահրողը, հարձակվողը Ադրբեջանն է ու ադրբեջանցիները։ Ամբողջ աշխարհը սա, հուսամ տեսնում է և ընկալում, և այս ամբողջ լարվածությունը Մոսկվայից, Լոս, Գերմանիայից-Բելգիա և այլուր, մեկ բան է ապացուցում՝ ադրբեջանցիները վայրագ են, վայրենի և միջազգային բոլոր նորմերը և չափանիշները ոտնահարող ու արնախում․․Իսկ սա նշանակում է բացառվում է հայերի և ադրբեջանցիների համատեղ կյանքը նույն տարածքում, սա նշանակում է, որ Արցախի և Հայաստանի անվտանգությունը միջազգային կառույցների պատասխանատվության վրա է։ Իհարկե, մեր բանակը իր գործը կանի ինչպես որ միշտ է արել, խոսքս դիվանագիտության դաշտի մասին է։

Ուստի, հենց հիմա, այս առիթը հարկ է ճշգրիտ օգտագործել, գործի դնել դիվանագիտական ամբողջ պոտենցիալը, իսկ մեր երկիրը տարիների ընթացքում կարողացել է ստեղծել հոյակապ դիվանագիտական դպրոց, մենք փայլուն դիվանագետներ ունենք, հարկավոր է նրանց պարզապես «թույլ տալ» /սա չակերտված եմ գրում, քանզի վստահ չեմ, թե Նիկոլը կուզի, որ մենք դիվանագիտական դաշտում ևս հաղթենք/, և մեր դիվանագետները պիտի սա ներկայացնեն բոլոր միջազգային կառույցներում։ Հարկավոր է հնչեցնել կոչնակները, ահազանգել և դղրդացնել աշխարհը, սա պատեհ առիթ է ճիշտ քայլերի և հաջողության համար․․. Չստացվի այնպես, որ ինչպես ջրեցին Սանկտ-Պետերբուրգն ու Վիեննան, հիմա էլ այս պահը ջրեն թաշվիշտները, իրենց հանձնարարված ծրագիրը առաջ տանելու համար․․.

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Աշխարհի տարբեր կետերում հայ-ադրբեջանական բախումներ են, եւ ինչպես բոլոր պատերազմների դեպքում՝ 1992-1994, արանքում մի քանի…

Опубликовано Մարգարիտ Եսայան Пятница, 24 июля 2020 г.