Կոչ ենք անում ԵՄ-ին 2024 թվականին անդամակցության շուրջ բանակցություններ սկսել․ Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրամիությանը կոչ է արել բանակցություններ սկսել 2024 թվականին կազմակերպությանը երկրի անդամակցության շուրջ: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կոչ ենք անում Եվրամիությանը պատշաճ հարգանք ցուցաբերել վրացական հասարակության նկատմամբ, վերականգնել արդարությունը և բացել բանակցություններ այս տարի:

Դա վրացական հասարակության պահանջն է», – ասել է Կոբախիձեն Թբիլիսիում կայացած հանրահավաքի ժամանակ՝ ի պաշտպանություն իշխող կուսակցության նախաձեռնությունների, այդ թվում ՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման։