Բայդենը որոշել է խափանել «Հյուսիսային հոսքը»՝ Ուկրաինայի ԶՈՒ-ի պարտությունների պատճառով. Սեյմուր Հերշ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է խափանել ռուսական «Հյուսիսային հոսք» գազատարները՝ մարտի դաշտում Ուկրաինայի զինված ուժերի պարտության պատճառով։ Այս մասին CGTN-ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Սեպտեմբերի վերջին Բայդենը, ինձ համար անհայտ պատճառներով, կայացրեց այս որոշումը (խափանել «Հյուսիսային հոսքերը»-խմբ.): Ամենայն հավանականությամբ, մարտի դաշտում Ուկրաինայի անհաջողությունները նրան ստիպել են անհանգստանալ Արևմտյան Եվրոպայի երկրների, հատկապես Գերմանիայի կողմից հակամարտության հետագա ֆինանսավորման պատճառով»,- կարծում է նա։

Ընդ որում, Հերշի կարծիքով, «կեղծ անձնագրերով և մեկ միլիոն դոլարով վարձակալած զբոսանավով մի խումբ ուկրաինացիների մասին» վարկածը, որոնք, ըստ որոշ արևմտյան լրատվամիջոցների, կանգնած են դիվերսիայի հետևում, որևէ քննադատության չի դիմանում։

«Դուք հավատո՞ւմ եք, որ կեղծ անձնագրով իսկապես հնարավոր է դա անել: Պատմությունն ուղղակի ծիծաղաշարժ է, բայց դա նրանց չի խանգարել հրապարակել այն: Եվ այնուամենայնիվ, վարկածն ի վերջո անհետացավ, թեև Սպիտակ տունը, ինձ թվում է, մեծ հույսեր էր կապում դրա հետ»,- տարակուսել է նա: