Հունաստանը ՆԱՏՕ-ում որևէ արժեք չունի. Էրդողան
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Հունաստանի գործողությունները բացասաբար չեն ազդի Անկարա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա։
«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «ՆԱՏՕ-ի հրամանատարության օգոստոսի 30-ի ուղերձի հեռացումը չի ազդի Անկարա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա, և դաշինքի գոյությունն առանց Թուրքիայի հնարավոր չէ պատկերացնել»։
Երեք օր առաջ ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարությունը Թվիթերում թուրքերեն հաղորդագրություն էր հրապարակել օգոստոսի 30-ի՝ Թուրքիայի բանակի օրվա կապակցությամբ և ժամեր անց հանել այն՝ Հունաստանի բողոքի պատճառով։ Գրում է ParsToday-ը:
1922 թվականի օգոստոսի 30-ին թուրք-հունական պատերազմն ավարտվեց հունական զորքերի պարտությամբ: Դրանից հետո ամեն տարի այդ օրը Թուրքիայում նշվում է Հաղթանակի օրը, սակայն Հունաստանը դեմ է այս օրը նշելուն: