Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին (տեսանյութ)

Կիրանց տանող ճանապարհներն այսօր էլ բաց են։ Հորդառատ անձրև է։ Ինչպես Կիրանցից հաղորդում է լրագրող Անի Գևորգյանը, այսօր ոստիկանությունը հերթափոխ է իրականացրել։

Գյուղում երթապահություն է իրականացնում նաև Ռազմական ոստիկանությունը։ Մինչ այս պահը չեն վերադարձրել գյուղացիներից մեկին պատկանող շենքից առգրավված տեսախցիկը, որը ֆիքսել էր երկու օր առաջ ոստիկանների գործողությունները։