Անհարգելի բացակայություններ ունեցող պատգամավորները (տեսանյութ)

Ազգային ժողովը ներկայացրել է պատգամավորների բացակայություններն ԱԺ 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի ընթացքում։ Ըստ ԱԺ տարածած տեսանյութի ամենաշատ անհարգելի բացակայություններ ունեն «Հայաստան» խմբակցության պատգամավորները:

Այսպես․Իշխան Սաղաթելյանն ունեցել է 198 անհարգելի բացակա, Աննա Գրիգորյանը՝ 158, Վահե Հակոբյանը՝ 194, Արմեն Գևորգյանը՝ 150, Սեյրան Օհանյանը՝ 149 անհարգելի բացակա…
Անհարգելի բացակայություններ ունեն նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները. Տարոն Մարգարյանն ունեցել է 150 անհարգելի բացակա, Հայկ Մամիջանյանը՝ 151, Թագուհի Թովմասյանը՝ 88, Տիգրան Աբրահամյանը՝ 148 անհարգելի բացակա․․․

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Խաչատուր Սուքիասյանն ունեցել է 38 անհարգելի բացակա, Ալեն Սիմոնյանը՝ 3․․․

Մանրամասները՝ տեսանյութում