Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում կասկած չկա․ Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Թայվանի հարցում աջակցություն է հայտնել Չինաստանին։

Այս մասին նա հայտարարել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի Բելգրադ այցի նախօրեին,  փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում կասկած չկա: Մենք հավատում ենք, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ապագայում Թայվանի հարցը պատշաճ կերպով կլուծի այնպես, ինչպես ինքն ու չինացիներն են ցանկանում»,- ասել է Վուչիչը։