«Իսկ Ռուսաստանը հարստանում է». բրիտանացիները դժգոհել են պատժամիջոցների հետևանքով կրած զրկանքներից

The Guardian-ի բրիտանական հրատարակչության ընթերցողները արձագանքել են մեկնաբան Սայմոն Ջենքինսի հոդվածին, որը կարծիք է հայտնել,թե Ռուսաստանի դեմ անիմաստ պատժամիջոցները կատարյալ ձախողում են։ Նրանք իրենց դիրքորոշումը հայտնել են համապատասխան հոդվածի մեկնաբանություններում։
«Պատժամիջոցներն այնքան ուժեղ են կծում, որ Ռուսաստանը հարստանում է, իսկ մենք (եվրոպացիները) տուժում ենք»,- նշել է օգտատերերից մեկը:
«Տնտեսական պատժամիջոցներով ոչնչի չեն հասնի, բացի սովորական մարդկանց տառապանքն ավելացնելուց»,- համոզմունք է հայտնել մեկ ուրիշը։
«Պատժամիջոցները սով են բերում ամբողջ աշխարհում»,- եզրափակել է ընթերցողներից մեկը։
Ուկրաինայի ապառազմականացման հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքն ուժեղացրել է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը։ Սահմանափակիչ միջոցառումներն առաջին հերթին ազդել են բանկային հատվածի և բարձր տեխնոլոգիական արտադրանքի վրա։ Շատ բրենդներ հայտարարել են Ռուսաստանից հեռանալու մասին։