Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է ստանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը:
ՌԴ նախագահի ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովային,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առիթով:
Վստահ եմ, որ մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությանը համահունչ մենք կշարունակենք համատեղ սերտ աշխատանքը ռուս-հայաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների:
Ի սրտե ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»:
Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ եմ փոխանցում անկեղծ շնորհավորանքներ Ծննդյան օրվա կապակցությամբ:
Ցանկանում եմ հատուկ ընդգծել Ձեր նշանակալի ավանդը ռուս-հայաստանյան արդյունավետ համագործակցության զարգացման գործում՝ հիմնված բարեկամության, գործընկերության և դաշնակցության վրա:
Կառավարությունների միջև տարվում է ակտիվ աշխատանք առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, էներգետիկ, արդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի առաջմղման նպատակով: Համոզված եմ, որ Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ինտեգրացիայի խորացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության հետաքրքրություններին:
Ի սրտե ցանկանում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»:
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։
Ձեր ղեկավարությամբ Հայաստանը աստիճանաբար իրականացնում է քաղաքական և սոցիալ-տնտեսական կարևոր բարեփոխումներ՝ ուղղված երկրի բարեկեցության զարգացմանը և կայուն աճի ապահովմանը։
Ղազախստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը երկու երկրների միջև բարեկամության և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերի՝ այդ թվում բարձր և բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացման շնորհիվ, հայ-ղազախական հարաբերություններն ապագայում ևս կշարունակեն դինամիկ զարգանալ ռազմավարական գործընկերության ոգով։
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, բազում հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»։
Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։
Ձեր պետական ակտիվ գործունեությունը և անձնային ակնառու հատկությունները մշտապես նպաստում են Հայաստանի սոցիալ-տնտեսական արդիականացմանը։
Համոզված եմ, որ հայ-ղազախական ավանդաբար բարեկամական հարաբերությունները ապագայում ևս շարունակելու են ամրապնդվել և զարգանալ ի շահ մեր երկրների ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարօրություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։
ՀՀ վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է նաև Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը:
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Սրտանց շնորհավորում եմ ծննդյան օրվա առթիվ։
Բելառուսում Ձեզ ճանաչում են որպես քաղաքական ականավոր գործչի, ում բոլոր ջանքերը, հմտություններն ու փորձն ուղղված են Հայաստանի զարգացմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։
Համոզված եմ, որ Երևանի և Մինսկի միջև կառուցողական և փոխշահավետ երկխոսության շարունակությունը համապատասխանում է երկու երկրների ազգային շահերին և կշարունակի նպաստել մեր ժողովուրդների միջև բարեկամության և վստահության ամուր ավանդույթների վրա հիմնված հայ-բելառուսական բազմաշերտ գործընկերության հետագա խորացմանը։
Հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ երջանկություն, երկար տարիների առողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»:
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է նաև Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք ամենաանկեղծ և ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
ՀԱՊԿ անդամ պետություններում բարձր են գնահատում Հայաստանի Հանրապետության և Ձեր անձնական ներդրումը մեր պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, միջազգային և տարածաշրջանային հարթակներում համատեղ ջանքերի համակարգման, մեր կազմակերպության ազդեցության և հեղինակության բարձրացման գործում։
Այս հիշարժան օրը մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն, նոր հաջողություններ և ձեռքբերումներ ի բարօրություն հայ ժողովրդի»։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովային,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առիթով:
Մեր երկրում բարձր են գնահատում Ձեր ներդրումը ռուս-հայաստանյան վստահելի երկխոսության ամրապնդման և ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում դաշնակցային կապերի զարգացման գործում:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետագայում ևս մենք կընդլայնենք բազմոլորտ փոխգործակցությունը՝ ի շահ Ռուսաստանի և Հայաստանի բարեկամ ժողովուրդների, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման հետաքրքրությունների:
Ցանկանում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, առողջություն, նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պետական պաշտոնում և ամենայն բարիք»: