Միլանի համալսարանը ցանկանցել է արգելել Դոստոևսկուն
Իտալիայի ակադեմիական հանրությունը վրդովված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված սահմանափակող միջոցառումներից։ Միլանի պետական համալսարանի ղեկավարությունն արգելել է Ֆյոդոր Դոստոևսկու ստեղծագործության դասավանդումը, քանի որ նա ռուս գրող է։ Գրում է tvzvezda.ru-ն:
Պրոֆեսոր Պաոլո Նորին խոսել է բարձրագույն կրթության համակարգում նորարարությունների մասին։ Գիտնականի խոսքով՝ իր դասախոսությունները հրամայվել են կասեցնել՝ ավելորդ վեճերից խուսափելու համար։
Պրոֆեսորը խոստովանել է, որ դասընթացն արգելելու մտքից ցանկացել է լաց լինել։ Պրոֆեսոր Նորին դատապարտել է այս կարգի գրաքննությունը՝ այն համարելով բոլորովին զավեշտալի։
«Իտալիայում արատ է լինել ոչ միայն կենդանի ռուս, այլև մեռած ռուս»,- ասել է պրոֆեսորն իր Ինստագրամում։