Համաշխարհային բանկը հայտարարել է Ռուսաստանում և Բելառուսում բոլոր ծրագրերի դադարեցման մասին

Համաշխարհային բանկը հայտարարել է Ռուսաստանում և Բելառուսում բոլոր ծրագրերի դադարեցման մասին՝ վկայակոչելով «Ուկրաինայի ժողովրդի դեմ ռազմական գործողությունները»։

Որոշումն ընդունվել է այն կապացությամբ, որ մեծ թվով երկրներ, կազմակերպություններ և ձեռնարկություններ խզում են հարաբերությունները Ռուսաստանի հետ ուկրաինական ճգնաժամի պատճառով։

Երեքշաբթի Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան հայտարարել էր, որ քննարկում է Ուկրաինայի՝ արտակարգ ֆինանսավորման համար խնդրանքը, մինչդեռ մեկ այլ ծրագիր մինչև հունիսի վերջը երկրին հնարավորություն տվեց 2.2 միլիարդ դոլար ստանալ:

Համաշխարհային բանկի խումբը նաև հայտարարել է, որ 3 միլիարդ դոլարի աջակցության փաթեթ է տրամադրում Ուկրաինային: