Թույլ չենք տա սիոնիստական ռեժիմին, որպեսզի լրտեսական գործունեություն իրականացնի Ադրբեջանում. Իրանի արտգործնախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Բեյրութ կատարած այցից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է իրանա-ադրբեջանական հարաբերություններին, հաղորդում է IRNA-ն:

«Իսրայելական հետախուզության ներկայությունն Ադրբեջանում ձեռնտու չէ այս երկրին: Մենք թույլ չենք տա, որ սիոնիստական ​​ռեժիմը լրտեսական գործունեություն իրականացնի հարևանությամբ», – ասել է նախարարը:

Նա ընդգծել է, որ սիոնիստական ​​ռեժիմը չափազանց փոքր է, որպեսզի Իրանի համար սպառնալիք ստեղծի: