Ադրբեջանցիների արձակած կրակոցից Մարտակերտում զոհվել է քաղաքացիական անձ

Այսօր ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ.): Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Տեղում աշխատում են իրավապահ մարմինները:

Դեպքի մանրամասները պարզ կլինեն ավելի ուշ: