Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 273 մասնակից. ՆԳՆ

Երևանում անհնազանդության ակցիաների 273 մասնակից է բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ։ Այս մասին հայտնեցին ՆԳՆ ոստիկանութունից։

«Այս պահի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 273 մասնակից` վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով։ Այս պահի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան»,–հայտնեցին ՆԳՆ–ից։

Նշենք, որ Հայաստանում վաղ առավոտից բողոքի ակցիաներ են սկսվել։