Իրանը նախազգուշացրել է Իսրայելին «Հեզբոլլահի» դեմ լայնածավալ պատերազմի հետևանքների մասին
Իրանը նախազգուշացրել է Իսրայելին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ լայնածավալ պատերազմի հետևանքների մասին, տեղեկացրել է Mehr-ը։
Ուրբաթ ՄԱԿ Իրանի ներկայացուցչությունը հայտարարությունում նշել է, որ Իսրայելը «վերջնարդյունքում պարտվածի վիճակում կհայտնվի» Լիբանանի դեմ ցանկացած ռազմական գործողությունում։
«Անկասկած, այդ պատերազմում կլինի մեկ պարտված՝ սիոնիստական վարչակարգը։ Դիմակայության «Հեզբոլլահ» լիբանանյան շարժումը կարող է պաշտպանել իրեն և Լիբանանը։ Գուցե, եկել է այդ անօրինական վարչակարգի ինքնաոչնչացման ժամանակը»,- հայտնել են ՄԱԿ Իրանի ներկայացուցչությունում։