Ոստիկանությունը ֆիզիկական հաշվեհարդար է տեսնում նրանց նկատմամբ, ովքեր հակառակ դիրքորոշում ունեն
Մեծ առումով ոստիկանությունը փողոցներում անում է այն, ինչ նրան հանձնարարել է քաղաքական իշխանությունը, իսկ դրա ներկայացուցիչները մի քանի առիթով ասել են, որ պատրաստ են ընդհուպ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր քաղաքական հակառակ դիրքորոշում ունեն, առավել ևս` փորձում են դրանք պաշտպանել:
ՀՅԴ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ այսօր տեղի ունեցածն ամբողջությամբ այդ տրամաբանության ներքո էր:
Պետք չէ չարչարվել` հասկանալու կամ բացատրելու, թե ինչո՞ւ են ոստիկանական համազգեստով 2-3 տասնյակ անձինք օրը ցերեկով, կենտրոնական փողոցներից մեկում, բոլորի աչքի առաջ պատգամավոր հայհոյում, խմբակային հարվածներ տեղացնում և այլն:
Բնականաբար այստեղ ոչ իրավաբանություն կա, ոչ էլ այս ամենը բացատրելի է փողոցային վարքուկանոնով:
Կա իշխանություն, ով երկրի ղեկը պահելու համար պատրաստ է երկրի կեսն էլ վարի տալ, մարդկանց էլ ջարդել կամ կոտորել:
ԱԺ պատգմավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից