Քաղաքացիների նոր խմբերի մոտիվացիա է պետք

Երեկվա մտահոգություններս, որոնք ես զգուշությամբ արտահայտեցի չվնասելու սկզբունքով, հիմնականում հիմնավորվեցին:

Փողոց փակելու ակցիան արդյունավետ է, եթե քաղաքական ավելի գլոբալ գործընթացի, հռչակված օրակարգի բաղադրիչ է:

Իհարկե, ոստիկանության ռեսուրսները «մաշեցնելը» դրական է, բայց դրա արդյունքում ո՞ր գործընթացն արագացավ, արդյո՞ք դա ճաքեր առաջացրեց իշխանության ներսում:

Քաղաքացիների նոր խմբերի մոտիվացիա է պետք:

Հասարակության ճնշող մեծամասնությունը մերժում է Փաշինյանին, սակայն ուզում է հասկանալ՝ ո՞ր ճանապարհով է նա հեռացվելու:

Շարժման ղեկավարությունն այս հարցի պատասխանը պետք է գտնի: Քաղաքական լուծումն է հասարակական կոնսոլիդացիայի խթանը։

 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից