Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին

Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին, որը զանգվածային բողոքի ակցիաներ է առաջացրել Թբիլիսիում։

Քվեարկությունն ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։

Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ 0։ Քվեարկությունն անցել է առանց ընդդիմության մասնակցության։