Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից պաշտոնապես հերքվում է․ խոսնակ

Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում այսօր տեղի ունեցած հանդիպումներից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազենի Բաղդասարյանը։

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է, նշել է խոսնակը։