ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում

Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային օդերևութաբանական կենտրոնը երեքշաբթի օրը գրանցել է վերջին 75 տարվա ամենաբարձր տեղումները։ Այս մասին հայտնում է Էմիրաթի կառավարության մամուլի ծառայությունը։

Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի կլիմայական և տեղեկատվական եղանակային կայանը, 24 ժամից քիչ ժամանակում 254,8 մմ անձրև է տեղացել։

«Երկիրն իր կլիմայական պատմության մեջ բացառիկ իրադարձության ականատես է եղել», – նշվում է X-ում հրապարակված զեկույցում։