Փաշինյանն ուղղակի ճողոպրել է, ոսկեպարցիները փաստացի կասեցրին գյուղերի հանձնման գործընթացը․ Սուրեն Պետրոսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ոսկեպարցիների հանդիպումն ավարտվեց, Ինչպես LIVEnews.am-ին տեղեկացրեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, որին արգելել են մասնակցել հանդիպմանը, այն տևել է մոտավորապես 30 րոպե: Ոսկեպարցիներին թույլ չեն տվել հարց տալ, Փաշինյանը հեռացել է առանց բնակիչներին լսելու։ Այդ մասին ուղիղ եթերում նշում է նաև ոսկեպարցի կինը։

«Փաշինյանը հանդիպմանը նշել է, որ 90%-ով պայմանավորվել են` մի հատվածն է միայն համարժեք փոխանակվելու, սպասում է Ալիևի պատասխանին»,- պատմեց Պետրոսյանը, նշելով, որ ոսկեպարցին փաստացի միայնակ կասեցրել է միակողմանի հանձնման գործընթացը, բայց իհարկե հարցը չի փակվել, պարզապես հետաձգվել է, և սա կարող է ուղղակի փափուկ բարձ լինել։

Փաշինյանը, այնուամենայնիվ, առաջարկել է այլընտրանքային ճանապարհ կառուցել, ինչին գյուղացիները կտրականապես դեմ են արտահայտվել և նշել, որ այլ ճանապարհ չի կառուցվելու: