Վրաստանում ցույցի ժամանակ ոստիկանները ձերբակալել են 14 մարդու, մեկ ոստիկան վիրավորվել է

Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ 14 մարդու է ձերբակալել: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիան»:

Նրանք խախտել են հասարակական կարգը, դիմադրություն ցույց տվել, հայտնում է գերատեսչությունը։ Բացի այդ, իրավապահներից մեկը տուժել է, նրան բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել։

ԶԼՄ-ների տվյալներով՝ ձերբակալվածների թվում է ընդդիմադիր «Գիրչի-ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն: