Նիկոլը արևմտյան խոստումների և ռուսական պարտավորությունների արանքում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրը Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանն է։

Ինչ հայտարարություն են տարածել ՀՀ ՊՆ-ը և Ադրբեջանի ՊՆ-ը Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ռազմական սադրանքների մասին։

Ռազմական սադրանքներին հետևեց նաև Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի արձագանքը։ Ինչ շեշտադրումներ ունի այդ հայտարարությունը։

ՀԱՊԿ-ը արձագանքնել է ՀՀ իշխանությունների այն պնդմանը, թե քանի որ ՀԱՊԿ-ը չի ճանաչել ՀՀ-ում իր պատասխանատվության գոտին, ՀՀ-ն սառեցնում է ՀԱՊԿ-ի հետ իր համագործակցությունը։ Ինչ հիմնավորումներ է տվել ՀԱՊԿ-ը։

Բաքվում տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցություններ ՌԴ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների միջև։ Որն է այդ խորհրդակցությունների նպատակը։

Սուրբ Հարության տոնի օրը Փաշինյան Նիկոլը Արտաշատում հանդիպել է ՔՊ-ի ակտիվի հետ։ Ինչ մտքեր է արտահայտել Փաշինյանը, որ մեծ վրդովմունք է առաջացրել ՀՀ քաղաքացիների շրջանում։

 

Մանրամասները՝ տեսանյութում