Թայվանում վերջին վերջին 25 տարում ամենուժգին երկրաշարժն է գրանցվել

Չորեքշաբթի օրը Թայվանում տեղի ունեցած երկրաշարժն կղզում ամենահզորն էր վերջին 25 տարվա ընթացքում։ «ՌԻԱ Նովոստի»-ի  փոխանցմամբ, ասել է Թայվանի օդերևութաբանական վարչության սեյսմիկ չափման և կանխատեսման կենտրոնի տնօրեն Ու Ծյանֆուն։

«Այս երկրաշարժն ամենահզորն էր վերջին 25 տարում՝ սեպտեմբերի 21-ի (1999 թ.) երկրաշարժից հետո: Այն 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր»,- նշել է Ու Ծյանֆուն՝ Կենտրոնական լրատվական գործակալության հաղորդմամբ:

Նա նաև նշել է, որ Թայվանում տարեկան երկուսից չորս երկրաշարժ է տեղի ունենում՝ 6-7 բալ ուժգնությամբ, սակայն 7-ից բարձր երկրաշարժերը հազվադեպ են: