Միգուցե երաժիշտները հավաքվեն Բաղրամյան 26, նախարարություն, կառավարական տների մոտ, առավոտից երեկո շեփորներով, թմբուկներով երգեն

Ամբողջ Եվրոպան գործադուլ էր անում, գյուղատնտեսական գործադուլ էր, տրակտորներով ու գյուղտեխնիկայով գրոհել էին քաղաքի կենտրոններն ու թարմ ԱԹԱՐՈՎ, ցեխով ու չգիտեմ էլ ինչով ցողում էին պառլամենտի շենքերն ու կենտրոնները՝ ասելով դե շնչեք, զգացեք հիմա այն ինչի մեջ, որ մենք ենք գռոշների դիմաց…վիդեոները հաստատ տեսած կլինեք…

Մտածում եմ, եթե իրենք արևմուտքից են օրինակ վերցնում ու իրենց ժողովրդավար են կոչում ու համարում, միգուցե հետևենք Եվրոպայի օրինակին և բոլորը գործադուլ հայտարարեն, երաժիշտները հավաքվեն ու իրենց պատուհանների տակ, Բաղրամյան 26, նախարարություն, կառավարական տների ու կառույցների մոտ, առավոտից երեկո շեփորներով, թմբուկներով (իրենք թմբուկ շատ են սիրում չէ՞, թմբուկներով արեցին հեղափոխությունը, դըմփ-դըմփ-հու-ով, իրենց լեզվով, իրենց մեթոդներով, փողոց փակելով), երգով «ՔԵՌԻՆ ԵԿԱՎ ՁԵ՛Ր ԲԱԿԸ» հրամցնեն, ականջների մեջ առավոտից երեկո, միգուցե աշխատի ու անեկտոդի ֆրիցի պես հանկարծ գոռան «ՆԱ՜՜ՅՆ ԴՈՒԼՈՒԼՈՒ, ՆԱ՜՜ՅՆ ԴՈՒԼՈՒԼՈՒ ԲԻԹԹԵ» ու փոխեն իրենց որոշումը…

Նկարներում Նյուրնբերգի ամենահին դեղատունն է, 1486 թիվ, ԴԵՂԱՏՈՒՆ ընդամենը, որի անգամ ռմբակոծված, հիմնահատակ ավերված լինելը չի ստիպել, որպեսզի հրաժարվեն իրենց պատմությունից…

Սոպրանո Հրաչուհի Բասենցի ֆեյսբուքյան էջից