Տիգրան Վարշամի Մնացականյան․ զոհվել է Հարավ գյուղի մարտական դիրքերում

Տիգրան Վարշամի Մնացականյան (1981-2023)․ Արցախի ՊԲ ավագ սերժանտ:

Ծնվել է Արցախի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում: Ծառայել է Արցախի ՊԲ-ում, մասնակցել քառօրյա և 44-օրյա պատերազմներին: 2021-ից անցել է պայմանագրային զինծառայության՝ որպես հրետանավոր, ՊԲ ավագ սերժանտ։

Զոհվել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Հարավ գյուղի մոտակայքում գտնվող մարտական դիրքերում։ Ունի երեք երեխա։

Փա՜ռք հերոսին․․․ 

«Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից