Պոլսո Հայոց պատրիարքարանը քայլեր է իրականացնում հայ համայնքին համախմբելու համար

Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որ սկսել է նախաձեռնություն, որով թույլ կտա հասկանալ հայ համայնքի ակտուալ իրավիճակը եւ պլանավորել հետագա քայլերը։

Պոլսո Հայոց պատրիարքարանը կազմել է հատուկ անկետա, որը պետք է լրացնեն Ստամբուլի հայ համայնքի անդամները։ Լրացված անկետաների հիման վրա Պատրիարքարանը կկազմի հայ համայնքի համախմբման եւ հետագա քայլերը։

Անձամբ Պոլսո Հայոց պատրիարք, արք. Մաշալյանը եւս հորդորել է բոլորին մասնակցել անկետաների լրացմանը։