Վրաստանն ու Թուրքիան իրենց համերաշխությունն են հայտնել Ադրբեջանին՝ «ինքնիշխանության վերականգնման» շուրջ

Վրաստանն ու Թուրքիան իրենց համերաշխությունն են հայտնել Ադրբեջանին՝ «ինքնիշխանության վերականգնման»  ջանքերում: Այդ մասին ասվում է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման Բաքվի հռչակագրում:

Փաստաթղթում նաև նշվում է միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման խիստ կարևորությունը: