Հայաստանի հետ քննարկում ենք պաշտպանական փոխգործակցությունը զարգացնելու հարցեր․ Իրանի ՊՆ նախարար

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ Իրանում պաշտպանական արտադրանքի արտահանման ծավալը վերջին երկու տարիների համեմատ աճել է 4-5 անգամ: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Խոսելով պաշտպանության և անվտանգության ոլորտում այլ երկրների հետ Իրանի փոխգործակցության մասին՝ Իրանի ՊՆ նախարար նշել է․«Մենք հանդիպում ենք անցկացրել տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ՝ պաշտպանական փոխգործակցությունը զարգացնելու նպատակով, և մենք քննարկել ենք Կատարի հետ փոխգործակցության բոլոր թեմաները՝ որպես տարածաշրջանում շատ ազդեցիկ երկրի։

Նրա խոսքով՝ քննարկումները կենտրոնացած են եղել թե ինչ կարելի է անել համագործակցության ընդլայնման հիմք ստեղծելու համար պաշտպանության ոլորտում։ Իրանի ՊՆ նախարար նշել է, որ նման մոտեցում է դրսևորվում Թուրքիայի և Ռուսաստանի հետ քննարկումներում։

«Հաշվի առնելով տարածաշրջանային պայմաններն ու առկա իրավիճակը, պաշտպանական արտադրության ծավալը կավելանա առաջիկա տարիներին»,- ասել է Աշտիանին՝ նշելով, որ Իրանն ինքնաբավության է հասել անօդաչու թռչող սարքերի համար շարժիչների արտադրության հարցում։