ԵԱՏՄ-ն սակագնային արտոնություն կտրամադրի Հայաստանին՝ ջուտի մանվածքի ներմուծման համար
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը թույլ է տվել Հայաստանին և Բելառուսին առանց տուրքի ջուտի մանրաթել ներմուծել (Հայաստանի համար՝ 23 հազար տոննա, Բելառուսի համար՝ 6 հազար տոննա ծավալով), արտոնությունը գործելու է երկու տարի, մինչև 2026թ. փետրվարի 28-ը։
Ջուտի մանրաթելը օգտագործվում է գորգերի և պարկերի արտադրության համար։
«Այս արտոնությունը թույլ կտա կայուն աշխատանք ապահովել պատժիչ ճնշման պայմաններում»,- ասել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։
Նշենք, որ ջուտի մանրաթելի հիմնական մատակարարն աշխարհում Բանգլադեշն է։ Հայաստանը 2022թ. ներմուծել է 900 հազար դոլարի մանրաթել, իսկ 2023-ին՝ 2,3 մլն դոլարի։
Դա բնական նյութ է, որն ստացվում է ջուտ բույսից։ Այն ունի բարձր ամրություն եւ դիմացկուն է, ինչպես նաեւ լավ է պահպանվում խոնավության եւ ուկտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության դեպքում, օգտագործվում է պարկերի, գորգերի, ճոպանների, ժապավենների արտադրության, դեկորատիվ ցինկապատման համար։ 2022թ. մարտի 28-ից մինչեւ 2023թ. մարտի 31-ը ԵԱՏՄ պետությունների տնտեսություններին աջակցելու համար ջուտի մանրաթելի նկատմամբ կիրառվել է ներմուծման զրոյական տուրք։