Կրեմլում հասկանում են, որ չի կարելի նախկին տեսքով վերածնել ԽՍՀՄ-ը. Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ չի կարելի նախկին տեսքով վերածնել ԽՍՀՄ-ը, ինչպես չի կարելի երկրորդ անգամ մտնել նույն գետը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Բայց մենք ձեզ հետ միասին հասկանում ենք, երկրորդ անգամ նույն գետը մտնելն անհնար է, և անհնար է վերածնել Խորհրդային Միությունը նախկին տեսքով»,- ասել է Մեդվեդևը «Գիտելիք» ընկերության «Գիտելիք. առաջինները» մարաթոնի ընթացքում։