Միսաք Մանուշյանի աճյունն այսօր կվերահուղարկավորվի

Միսաք Մանուշյանի աճյունը՝ ցուցադրված ֆրանսիացի մարտիկ Ֆորտ Մոն Վալերիենի հուշահամալիրում, որտեղ նա մահապատժի է ենթարկվել  Ֆրանսիական դիմադրության  21 անդամների հետ՝ 1944 թվականի փետրվարի 21-ին։

«Այսօր երեկոյան նրա մարմինը՝ Մելինեի հետ կտեղափոխվի Պանթեոն՝ ի պատիվ բոլոր օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր միացել են Դիմադրությանը հանուն Ֆրանսիայի ազատության »,-լուսանկարին կից գրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը։

Այսօր երեկոյան տեղի կունենա Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի  և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը:

Միսաք Մանուշյանն իր կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ մասնակցել է Ֆրանսիական դիմադրության շարժմանն ընդդեմ ֆաշիստական նվաճողների. նա եղել է «Ներգաղթյալների աշխատավորական ուժ» մարտական խմբավորման հայկական բաժնի ակտիվիստ։