Զորքերի հայելային հետքաշումը թույլ կտա խուսափել միջադեպերից հայ-ադրբեջանական սահմանին. Արմեն Գրիգորյան

Զորքերի հայելային հետքաշումը թույլ կտա խուսափել միջադեպերից հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այն օրվանից, երբ մենք հրապարակայնորեն և ոչ հրապարակայնորեն ներկայացրել ենք նախաձեռնությունը, հարցը եղել և մնում է օրակարգում»,- հայտնել է Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ հավաստիացնելով, որ հայկական կողմը կփորձի հասնել Բաքվի համաձայնությանը։

«Մենք միանշանակ համոզված ենք, որ զորքերի հայելային հետքաշումը միջադեպերից խուսափելու լավագույն միջոցն է։ Դա կայունացնող գործոն կլինի»,- ասել է Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն հրաժարվում են զորքերի հայելային հետքաշումից, այլև հրաժարվում են հեռանալ Հայաստանի օկուպացված տարածքներից։