Փաշինյանն ընտանիքի հետ ժամանել է Մյունխեն (լուսանկարներ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ ժամանել է Մյունխեն: Նրա հետ են այս անգամ կինը և երկու աղջիկները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն:

Նա կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: