Պատրաստ եմ, ձեռքերս բաց է, թող կալանավորեն ինձ, դրանից երկիրը կփոխվի ․ Բագրատ Սրբազան

Պատրաստ եմ, ձեռքերս բաց է թող կալանավորեն ինձ, դրանից երկիրը կփոխվի՞: Այս մասին լրագրողներին ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով տարածվող լուրերին, թե հնարավոր է իրեն կալանավորեն։

«Տեղյակ չեմ անկեղծ, ինձ շատ տեղեկութուն էլ չեն տալիս, ես հեռախոս էլ չունեմ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշում սկսված սահմանազատման և սահմանագծմանը անհամաձայնություն հայտնած տավուշցիները նախ փակել էին միջպետական ճանապարհը, ապա որոշում կայացվեց երթով շարժվել դեպի Երևան։

Երթը առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Այսօր`մայիսի 9-ին, ժամը 16-ին երթի մասնակիցները հավաքվելու են Հանրապետության հրապարակում։