Վրաստանի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ երկրում հեղաշրջում թույլ չի տա

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտնել է, որ թույլ չի տա, որպեսզի երկրում հեղաշրջում կատարեն օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ պայքարող ցուցարարները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Թող ոչ էլ երազեն։ Թող իրենց օֆիսներում ծավալվեն, եթե ցանկանում են, իսկ խորհրդարանին եւ պետական այլ հաստատություններին թող հանգիստ թողնեն»,- ասել է Գոմելաուրին լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) մինչ այդ հայտարարություն էր հրապարակել, որում նշված է, որ Թբիլիսիում հանրահավաքների կազմակերպիչները հրահանգներ են ստանում արտասահմանից, նրանք նախատեսում են անկարգություններ հրահրել վրացիների ներգրավմամբ, որոնք կռվում են Ուկրաինայում, օգտագործում են «գունավոր հեղափոխությունների» մեթոդներ։ Նրանց վերջնական նպատակը բռնի ճանապարհով իշխանությունը զավթելն է։