Երեք ամենավտանգավոր բաները պետության համար․ Դարեհ Առաջինը դա գիտեր մեզանից 2500 տարի առաջ

Դեռ մեզանից 2500 տարի առաջ մեր հարևանները, ի մասնավորի Աքեմենյան արքա Դարեհ Առաջինը գիտեր, թե որոնք են ամենավտանգավոր բաները պետության ու պետականության համար։

Պերսեպոլիսի արքայական պալատի հարավային պատին, ահա, նա գրել է.

.. imām dahạyāum Ahuramazdā pātuv hačā haināyā hačā dušiyārā hačā draugā

«Այս երկիրը թող Ահուրամազդան պահպանի թշնամական բանակից, երաշտից, ստից»։

Հիմա թշնամական բանակը մեր երկրի մի մասում կանգնած է, մյուս մասում արդեն հաստատվում է մեր իսկ ականազերծած ճամփեքով քայլելով, երաշտն էլ հեռու չէ, քանի որ գետերի ակունքները թողնում ենք թշնամական բանակի ոտքերի տակ։

Իսկ սուտը՝ ամենամեծը վտանգների մեջ, մեր երկրում հասել է տիեզերական մասշտաբների՝ չլսված ու չտեսնված պատմության մեջ։

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից