Հայաստանի ՊՆ և Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

Հայաստանի ՊՆ և Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ ՊՆ և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին:

ՀՀ ՊՆ-ից  հայտնում են, որ հարգանքի տուրք է մատուցվել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակների հիշատակին: