Էրդողանը շնորհավորել է Ալիևին և հույս հայտնել, որ Հայաստանի հետ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Գրում է Ինտերֆաքսը:

Նա նաև հույս է հայտնել, որ ընտրություններից հետո Հայաստանի հետ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվել: Նախնական արդյունքներով՝ հաղթել է Ալիևը: