Հայաստանում ձյուն է տեղում․ Աշոցքում, Քեթիի և Ջաջուռի լեռնացքներում բուք է

«Ճանապարհային դեպարտամանետ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հունվարի 22-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Տավուշի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Վայքի, Սիսիսանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ստեփանավանի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնացքներում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: