«Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ իրենց տեղը զիջել են Լևոն Քոչարյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ընդգրկվել է միջխորհրդարանական վեհաժողովների հայկական պատվիրակությունների կազմում՝ փոխարինելով նույն խմբակցության գործող պատգամավորների։

Մասնավորապես, Լևոն Քոչարյանը ՀԱՊԿ ԽՎ-ում կփոխարինի Աղվան Վարդանյանին, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում՝ Թադևոս Ավետիսյանին, Միջխորհրդարանական միությունում՝ Էլինար Վարդանյանին, Հայաստանի և Բելառուսի ԱԺ-ների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում՝ Սեյրան Օհանյանին։

Բացի այդ, Լևոն Քոչարյանն ընդգրկվել է մի շարք երկրների հետ խորհրդարանական բարեկամական խմբերում։