Սիրելի հայրենակիցներ, վիճակը ավելի սարսափելի է, քան դուք պատկերացնում եք

Ողջ ճշմարիտ իրողությունը, որը իրականում գոյություն ունի, բացարձակապես չի համապատասխանում իշխող խմբակցության պատգամավորների հայտարարություններին։ Եթե Արթուր Հովհաննիսյանն ու նույն գիտակցության մակարդակ ունեցողները պետականության համար պայքարողներին համարում են իրենց տեսանկյունից պատերազմ հրահրողներ, խոսում են ժողովրդավարական արժեքներից, սակայն ունենք քաղբանտարկյալներ, ժողովրդին ներկայացնում են, որ ԼՂ-ի հարցում ընդդիմությանը չհաջողվեց երկիրը ներքաշել ռազմական գործողությունների մեջ, հիմա ուզում են չորս գյուղերի հետ կապված նույնը անեն, բայց չի ստացվելու, ու այս ամենի ֆոնին եկեղեցին նույնպես սկսում է պայքարել, ուրեմն իմացեք սիրելի հայրենակիցներ, վիճակը ավելի սարսափելի է, քան դուք պատկերացնում եք։

Հ.Գ. Մինչ ԼՂ-ի հայաթափվելը, ՀՀ իշխանությունները արդեն այն ճանաչել էին Ադրբեջանի մաս, ներկայումս հասարակությանը սահմանազատում անվան տակ փորձում են ապակողմնորոշել։ Տավուշի չորս գյուղերը երբեք ադրբեջանական չեն եղել։

 

Լևոն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից