Անհամբեր սպասում եմ միասին աշխատելուն․ Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարարին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ստեֆան Սեժուրնեին՝ Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու առիթով:

«Սրտանց շնորհավորում եմ Ստեֆան Սեժուրնեին՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով և լավագույնն եմ մաղթում՝ իր բարձր առաքելության համար։ Անհամբեր սպասում եմ միասին աշխատելուն՝ Հայաստան-Ֆրանսիա բարեկամությունն ու գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ»,- գրել է Միրզոյանը թվիթերի իր միկրոբլոգում: