Ռոսավիացիան՝ Մախաչկալայի օդանավակայանում ստեղծված իրավիճակի մասին

Մախաչկալայի օդանավակայանի միջանկյալ հատված անհայտ անձանց ներթափանցման պատճառով որոշում է կայացվել ժամանակավորապես փակել օդանավակայանը՝ ժամանման և մեկնման թռիչքների սպասարկման համար, հայտնում է «Ռոսավիացիան»։

«Միջոցառումները գործում են այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի կարգավորվել։ Իրավապահ մարմինները տեղում են։

Ինքնաթիռները, որոնք պետք է վայրէջք կատարեին Մախաչկալայում, ուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ։

Լրագրողներին և քաղաքացիներին հորդորում ենք օգտվել պաշտոնական աղբյուրների  տեղեկատվությունից»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում։