Իրանը գիտահենք արտադրանք կարտահանի Հայաստան

Գիտահեն հիմնադրամի ջանքերի շնորհիվ, «ժամանակակից գյուղատնտեսությունն» Իրանում զարգացել է և հասել ինքնաբավության: Եվ ներկայումս Իրանը պատրաստվում է գյուղատնետսական ոլորտի որոշ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են խելացի մոնիտորինգի, ինչպես նաև ջրի ու հողի կառավարամման համակարգերի տեխնոլոգիաներ արտահանել Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ParsToday-ը:

Mehr գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի առևտրատեխնոլոգիական պատվիրակություն Իրան կատարած վերջին այցի ընթացքում ծանոթացել է գյուղատնտեսության ոլորտում իրանական գիտելիքահենք ընկերությունների կարողությունների հետ, այցելել արտադրական օբյեկտները և ինտենսիվ բանակցություններ վարել Իրանի գործարար գործընկերների հետ։ Բանակցությունների արդյունքում, իրանական 8 գիտահենք  ընկերությունների և հայ գործարարների միջև ստորագրվել են 6 միլիոն դոլար արժողությամբ  համագործակցության հուշագրեր:

Իրանական 8 ընկերությունները, որոնք արտադրում են  սածիլներ, գյուղատնտեսական  տեխնիկա,  խելացի մոնիտորինգի և հողի ու ջրի կառավարման համակարգերով հագեցած ջերմոցային սարքավորումներ, կարտոֆիլի սերմեր, պարարտանյութեր, տարբեր սերմեր և շաքարի ճակնդեղ, գյուղատնտեսական թունաքիմիկատներ, իրենց արտադրանքը կներկայացնեն հայկական շուկայում:

Մեկ այլ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայկական գյուղատնտեսական միության, «Հայկական գլոբալ ինովացիոն կենտրոն» ընկերության և Գյուղատնտեսության ոլորտում հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման աջակցության հիմնադրամի միջև,   հիմնադրամը ֆինանսական ծառայություններ կտրամադրի գյուղատնտեսության ոլորտում գործող և հայկական շուկա մուտք գործեկ ցանկացող գիտահեն ընկերություններին։