ԱՀԿ-ն հայտնել է Գազայի հիվանդանոցներից հիվանդներին տարհանելու անհնարինության մասին

Պաղեստինի օկուպացված տարածքներում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ստորաբաժանումը հայտնել է ռազմական գործողությունների գոտուց հիվանդանոցների հիվանդներին տարհանելու անհնարինության մասին և կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, համապատասխան հայտարարությունը հրապարակվել է X սոցիալական ցանցում կազմակերպության էջում։

«Գազայի հատվածի հյուսիսում հիվանդանոցները մշտապես տարհանման հրամաններ են ստանում, սակայն դա անհնար է հիվանդների կյանքին սպառնացող վտանգի պատճառով։ Մենք կոչ ենք անում ակտիվ պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և բուժաշխատողներին, ինչպես նաև չեղարկել տարհանման հրամանները և ապահովել մարդասիրական բեռների մշտական մուտքը Գազա», – նշված է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Գազայում «անընդհատ ինտենսիվ ռմբակոծություններ են ընթանում, բազմաթիվ բժշկական հաստատություններ ավերվել են ավիահարվածների հետևանքով»: «Հիվանդանոցները լեփ-լեցուն են ծանր վնասվածքներով հիվանդներով, և զոհերի վերջը չի երևում։ Դեղորայքի պաշարներն ընթացքի մեջ են և վառելիքի հետ կապված խափանումներն արդեն ազդում են բժշկական հաստատությունների և շտապօգնության մեքենաների աշխատանքի վրա»,- ընդգծել են կազմակերպությունում։

Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ դեղորայքի պակասի պատճառով Գազայի հատվածում վիրավորներին վիրահատություններն իրականացնում են առանց անզգայացման: Կազմակերպությունը նաև նշել է, որ մոտ 26 տոննա բժշկական օգնություն է սպասում Գազա ժամանելուն և կոչ է արել իսրայելական բանակին չկրակել Գազայի հատվածի բժշկական հաստատությունները։