Գուրգեն Ներսիսյանը Հայաստանում զբաղվելու է փաստաբանական գործունեությամբ

Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հայաստանում զբաղվելու է փաստաբանական գործունեությամբ։ Այս մասին գրում է News.am-ը։

Գուրգեն Ներսիսյանը մինչ պետնախարարի պաշտոնում նշանակվելը Արցախի Գլխավոր դատախազն էր։ Պետնախարարի պաշտոնում նա նշանակվել էր Ռուբեն Վարդանյանի ազատվելուց հետո։

Այս տարվա օգոստոսի 31-ին Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, պետական նախարար էր նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Կարեն Շահրամանյանը։